Դասընթացներ

Կիսվել

Դանիելյան Զինա

Երևանում քիչ չեն այն կրթական կենտրոնները, որտեղ կարող ես ձեռք բերել և մասնագիտություն, և գիտելիք:Սակայն կառաջարկեի ձեր  ուշադրությունը սևեռել  Educational Planet  ուսումնական կենտրոնին, որի տնօրենն է Ռուզան Ալեքսանյանը: Եվ արհեստավարժ մասնագետները, և մարդկային վերաբերմունքն ու հոգատարությունը չեն հիասթափեցնի ձեզ: Ամեն ոք այնտեղ կգտնի կրթության մոլորակի  իրեն անհրաժեշտ  հատվածը: Տնօրեն Ռուզան Ալեքսանյանը իր հոգածությամբ կլինի ձեր կողքին, և կտա այն ամենը, ինչ որ դուք ակնկալում եք:

Կցանկանայի, որ այդպիսի կենտրոններ շատ լինեն մեր քաղաքում:

Զինա Դանիելյան Լենդրուշի, ք. Երևան

Աննա Լևոնյան, Նաիրա Վարդանյան

Spyur.am կայքի միջոցով տեղեկացանք Educational Planet ուսումնական կենտրոնի մասին:  Մեզ հետաքրքրում էր  սեղանի  դիզայն, ֆուրշեթ, կարվինգ, ֆրուտոպիա  բաժինը: ՈՒսումնասիրելով կայքը, տեղեկացանք որ  կազմակերպում  են  նաև online դասընթացներ :  Առաջին իսկ դասից հասկացանք, որ շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Դասավանդող մասնագետը պրոֆեսիոնալ դիզայներ է, և ջանք չէր խնայում իր փորձն ու գիտելիքը մեզ փոխանցել: Չորս դաս հետո ինքնուրույն  սեղաններ էինք ձևավորում` զարմանք և հաճելի պահեր պարգևելով մեր շրջապատողներին: Հիմա արդեն մենք պրոֆեսիոնալ դիզայներներ ենք: Ի շնորհիվ  Educational Planet ուսումնական կենտրոնի մենք ձեռք բերեցինք նոր և շատ հետաքրքիր մասնագիտություն: Մեր շնորհակալությունն ենք հայտնում կենտրոնի տնօրինությանը և դասավանդող մասնագետին:


Ռուսաստան,   Ք.  Կիրով
Աննա Լևոնյան, Նաիրա Վարդանյան

Թամարա Աբրամովա

Ցանկանում էի ձեռք բերել հաշվապահական գիտելիքներ, և համացանցից տեղեկացա  Educational Planet   ուսումնական կենտրոնի մասին: Հաճախելով դասընթացների, ձեռք բերեցի խորը տեսական և պրակտիկ հաշվապահական գիտելիքներ, ինչպես նաև սովորեցի 1C և ՀԾ  հաշվապահ 6 ծրագրերը: Մթնոլորտը շատ լավն է, դասավանդողները բարձր որակավորում ունեցող մասնագետներ են  և կարողանում են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ տալ ուսանողներին:

 

Թամարա  Աբրամովա, Ք. Արտաշատ