Դասընթացներ

Կիսվել

Մարուսյա Ամիրջանյան

Այս ուս. կենտրոնը  բարձր  մակարդակի  վրա  է  հիմնված:Համեմատելով  բարձրագույն  ուսումնական  հաստատությունների  հետ, իհարկե  չթերագնահատելով նրանց   դերը և  նշանակությունը, տվյալ  ուս, կենտրոնում  շատ  պրակտիկ  հմտություններ  ենք  ձեռք  բերում,  քանի  որ   ուսումնական գործընթացը  անցնում  է  գրեթե անհատական  սկզբունքի  հիման  վրա: Այս  ուս. կենտրոնը  ինձ  տվեց  գիտելիքների  մի  ամբողջություն,  որի  շնորհիվ հուսով  եմ,  ես  կարող  եմ  աշխատանք  գտնել:

Մարուսյա  Ամիրջանյան , ք. Երևան

4/12/2014

Աշխեն Մուրադյան

“Educational  Planet” կրթահամալիրը  ընտրել եմ  կանխամտածված, քանի որ նախկինում առիթ եմ ունեցել ծանոթ լինել  մասնագետների բարձր  որակին  և  բարյացկամ  վերաբերմունքին:

2014թ. հունիս  ամսից  հաճախում  եմ  Անգլերեն  լեզվի  դասընթացներին: Ցանկանում եմ շեշտել  դասընթացների ղեկավար  Անի  Ալեքսանյանի  մասնագիտական  կատարելությունը  և  դասավանդելու  հմտությունը, որոնց շնորհիվ  կարճ  ժամանակամիջոցում  ձեռք  եմ  բերել  կայուն  գիտելիքներ:

Ընտրությունս  համարում  եմ  կատարյալ,  քանի որ  խնայած  ժամանակի և  ձեռք  բերված  գիտելիքների  հարաբերակցությունը  գերազանցեց  բոլոր  սպասելիքներս:

Աշխեն  Մուրադյան, ք. Երևան

28/11/14

 

Էլմիրա Պետրովա

     Արդեն երրորդ ամիսն  է ինչ մասնակցում եմ Educational  Planet  կրթահամալիրի  կողմից անցկացվող  հաշվապահական խորացված  դասընթացներին :Երկար ժամանակ   չէի  կողմնորոշվում, թե որտեղ է առավել  նպատակահարմար  մասնակցել  հաշվապահական դասընթացներին : Յուրաքանչյուրի մոտ էլ նախքան դասընթացի սկսելը լինում են  բազում կասկածներ  և հաստատության, և կրթական որակի նկատմամբ: Խորհրդի կարգով դիմեցինք այդ համակարգում փորձված մի քանի մարդկանց, և ընտրությունը կանգնեց Educational  Planet  կրթահամալիրի վրա:

Եվ, իրոք, վարժարանն արդարացրեց մեր սպասելիքները: Կարող եմ վստահ ասել, որ այս երեք ամիսների  ընթացքում  ես ստացա փայլուն գիտելիքներ, որոնք դարձել են ամուր հիմք իմ ապագա քայլերի համար:

Կրթական ուրույն մեթոդների շնորհիվ ուսուցումն անցնում  է շատ հետաքրքիր և արդյունավետ: Նաև  ուզում եմ նշել , որ մեծ նշանակություն ուներ ինձ համար  ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները՝ երբ դու կարողանում ես շփվել և խորհրդակցել նրանց հետ որպես ավագ ընկերներ…Երբ վստահ ես, որ կա քեզ աջակցող, սրտացավ մարդկանց մի մեծ խումբ, այս սպասելիքներս  ևս արդարացան :  Եվ հիմա ես համարձակվում եմ ասել, որ  կրթահամալիրը  այն միջավայրն է, որտեղ դու կարող ես ստանալ որակյալ կրթություն, զարգացնել ստեղծագործական մտածելակերպդ, և սովորել ավելի արդյունավետ օգտագործել ժամանակդ:

Վարժարանն իր առջև դրված խնդիրները կատարում է շատ պատշաճ կերպով՝ բարձրակարգ մասնագետների, սրտացավ ու հոգատար տնօրինության քրտնաջան  աշխատանքի շնորհիվ:

Շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրին  

Էլմիրա Պետրովա, ք. Արտաշատ