Դասընթացներ

Կիսվել

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ  

 

Լեզվի ուսուցման նպատակն է նպաստել սահուն խոսքի ձևավորմանը, զարգացնել բանավոր խոսքի ընկալումը, խորացնել քերականական գիտելիքները:

«Educational Planet» կրթահամալիրում հիմնականում կիրառվում է Օքսֆորդի համալսարանում մշակված մեթոդիկան:

Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել մեր կրթահամալիր` հանձնելու իմացության մակարդակը որոշող թեստ, որը բաղկացած է գրավոր և բանավոր մասերից:

Կազմակերպվում են անհատական և խմբային պարապունքներ:

Փոքրաքանակ խմբերը (2-3 հոգի) հնարավորություն են տալիս խմբերում ապահովել բարձր էֆֆեկտիվություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ:

Կենտրոնը տրամադրում է դասնթացների համար անհրաժեշտ փաթեթ` գրքերով, նյութերով, CD-ներով և DVD-ներով: Այդ ամենը տրամադրվում է անվճար :

Դասընթացների ժամանակ կազմակերպվում են բանավեճեր կլոր սեղանների շուրջ, չթարգմանված ֆիլմերի դիտումներ, լինգաֆոնային լսումներ, թեմատիկ քննարկումներ, գեղարվեստական ադապտացված գրքերի ընթերցումներ, դիսկերի լսում:

Դասագրքերը յոթ մակարդակների համար են նախատեսված` Beginner, Starter, Elementary, Pre-Intermediate, Intermediate, Upper-Intermediate, Advanced:

Աշխատում ենք ճկուն գրաֆիկով` հարամարեցնելով Ձեզ հետ օրերը և ժամերը:

Անհատական դասընթացների դեպքում պարապմունքների հաճախականությունը` ուսուցման ինտենսիվությունը որոշվում է սովորողների նախընտրությամբ: